Կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակվելը բացառվում է. Ավանեսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակվելը բացառվում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ Հայաստանում հանրության մոտ 95 տոկոսը պատվաստված է կարմրուկի դեմ և միայն 5 տոկոսն է, որ պաշտպանված չէ այդ վարակից:

«Կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակվելը բացառվում է։ Այս պահին մենք աշխատանքներ են տանում մեր պոլիկլինիկաների հետ՝ վեր հանելու կարմրուկի դեմ պատվաստումները բաց թողած բնակչության ցուցակները, նրանց հետ անհատապես աշխատանքներ տանելու համար, որպեսզի նրանք ևս պատվաստվեն և կանխեն վարակի տարածումը»,–ասաց նախարարը։

Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2006-2007 թվականներին, և երկիրն ունի հիվանդության բռնկումը կանխարգելելու, զսպելու փորձը:

Ավանեսյանը շեշտեց, որ այս պահին համավարակի կամ համաճարակի մասին խոսք չկա և «նման սցենարներ հորիզոնում չեն երևում»։

Ըստ նրա՝ Հայաստանում վերջին երկու օրերին կարմրուկի դեմ պատվաստվել է մոտ 400 անձ։ Նա ընդգծեց, որ բացի երեխաներից, ռիսկի խմբում են նաև բուժաշխատողները, որոնք ևս ներառվել են պատվաստման գործընթացում։

Ավանեսյանը ծնողներին հորդորեց մինչև մեկ տարեկան փոքրիկներին չտանել ժամանցի վայրեր, որտեղ կան մեծ թվով երեխաներ։

«Նման վայրերում վարակման հավանականությունն ավելի մեծ է, որովհետև մինչև 1 տարեկան երեխաները դեռ պատվաստված չեն»,–ասաց նախարարը։

Ավանեսյանը վստահեցրեց, որ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են կարմրուկի պատվաստանյութով։

«Առաջիկա օրերին նոր խմբաքանակ կմտնի երկիր, և մեկ–երկու շարժական պատվաստման կետեր կբացվեն, որպեսզի պատվաստումային գործընթացն ավելի հասանելի լինի քաղաքացիներին։ Բոլոր մեծահասակները, որոնք չեն հիշում` պատվաստվել են, թե ոչ, կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել»,- ասաց նախարարը:

Հայերեն

Ասիական ինդեքսներ - 26/08/26

Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մինսկի փողոցում

Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

«Բուլղարիա Էյր»-ը «Եվրատեսիլ 2027»-ից առաջ Սոֆիա-Բուրգաս լրացուցիչ չվերթեր կիրականացնի. BTA

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ

Մեր երկրի համար շատ լավ արդյունք ունեցանք. Հակոբ Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության մասին