Վարչապետը շատ արդյունավետ է գնահատում Գերմանիա կատարած իր աշխատանքային այցը

2 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ արդյունավետ է գնահատում Գերմանիա կատարած իր աշխատանքային այցի արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ավարտվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իմ այցը, և ամփոփելով այն, պետք է ասեմ, որ համարում եմ այն շատ արդյունավետ։ Բաց խոսակցություն ունեցանք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի, նախագահի հետ։ Այցի հիմնական նպատակը՝ փորձել ավելի լավ հասկանալ մեր գերմանացի գործընկերների հայացքը և ընկալումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, փորձել մեր հերթին ավելի հասկանալի և ընկալելի դարձնել մեր դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ»,- ընդգծեց Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ, ըստ վարչապետի, Գերմանիայից շատ ջերմ տպավորություններով է վերադառնալու։

«Շատ բարեկամական մթնոլորտում են անցել հանդիպումները, այդ թվում՝ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի հետ հանդիպումները, նաև՝ քիչ առաջ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ շատ ջերմ հանդիպումը անցկացրինք։ Նաև երեկ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում լավ հրապարակային հանդիպում է եղել։

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ (չեմ ցանկանում հետևություններ անել վաղաժամ), բայց մի բան ակնհայտ է, որ երբ որ հետևում ենք Լաչինի միջանցքի շրջափակումից հետո տեղի ունեցած իրադարձություններին՝ Եվրոպական խորհրդի բանաձևերին, նաև միջազգային հանրության մի շարք մեր գործընկերների հայտարարություններին, որոշակի ընկալման փոփոխություն կա մեր տեսակետների, մեր դիրքորոշումների, մեր խնդիրների նկատմամբ։ Նաև մեր երկրի ընկալումը Եվրամիության շրջանում էականորեն փոխվել են»- ընդգծեց վարչապետը։

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ