TechTalk. Լավ թիմ ստեղծելն ավելի դժվար է, քան ներդրում գտնելը. «Ստարտափ Արմենիա»-ի համահիմնադիր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը մեկնարկել է TechTalk խորագրով նախագիծ, որի շրջանակում անդրադառնալու ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա բոլոր հարցերին, այդ թվում կրթությանը, նորարարություններին, վերջին թրենդներին, բիզնեսին և այլն:

Այս շաբաթ մեր զրուցակիցն էր «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը: Խոսել ենք հիմնադրամի գործունեությունից, ոլորտում ամենասպասված Seaside Startup Summit-ի հաջողություններից, ստարտափներից և այլ հետաքրքիր թեմաներից:

Հետևելով ստարտափների աճին՝ Հայաստանը տեխնոլոգիական հաբ դառնալու միտում ունի՞:

Տեխնոլոգիական հաբ դառնալու միտում նկատում եմ: Կան մարտահրավերներ: Ստարտափ մշակույթն ու ձեռներեցությունը դարձել է թրենդ և բոլոր զարգացող երկրներում փորձում են այս կամ այն կերպ կլանել մյուս դաշտի խաղացողներին: Շատ եմ լսում տարբեր երկրների ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներից, որ հենց իրենց երկիրը հաբ է դառնալու: Եվ մենք, և ստարտափ էկոհամակարգի մնացած անդամները փորձում ենք այնպես անել, որ Հայաստանը որևէ առումով դառնա կենտրոն:

Եթե նայենք համաշխարահային մակարդակով, Հայաստանը մրցունա՞կ է:

Հաշվի առնելով մեր չափերն ու տնտեսական վիճակը, կարծում եմ՝ կան միտումներ, որ Հայաստանը կդառնա եթե ոչ առաջատար հաբ, ապա հաբերից մեկը, որտեղ կարող են ստեղծվել լավ պրոդուկտներ, թիմեր և այդ ամենը կդառնա մեր երկրի քաշող ուժերից մեկը:

Բացի ներդրումներից, ի՞նչ է պետք ստարտափներին աճի և գլոբալ մակարդակի հասնելու համար:

Մի բանով չի կարելի սահմանափակել, ստարտափների զարգացումը շատ բաներից է կախված: Կարծում եմ թիմն է առաջինը, որովհետև եթե մարդը գիտի՝ ինչ է անում, հավատում է այն ամենին, թե ուր է գնում, շատ ավելի հավանական և հեշտ է ստեղծել պրոյեկտ: Շատ դեպքերում կան գաղափարներ, բայց, երբ լսում ես ու հասկանում, որ տվյալ մարդն ու թիմն այդքան էլ ունակ չեն գաղափարը կյանքի կոչել, այդ ժամանակ գաղափարն այդքան մեծ դեր չունի: Բայց լինում է նաև հակառակը, երբ կա թիմ ու դու տեսնում ես, որ այս մարդիկ ուզում են բան փոխել, կարող է մի քիչ իրենց գաղափարական պրոդուկտը թերի է, համենայն դեպս, այդ թիմի վրա կարելի է հիմնվել և ինչ որ փոփոխություններ անելով կամ նույնիսկ ռադիկալ փոխելով ստարտափը, հասնել մեծ հաջողությունների: Այստեղ, իհարկե, մեծ դեր ունեն ներդրումները, եթե կա լավ թիմ ու չունի ներդրումներ, գործընթացը դժվարանում է, բայց միևնույն ժամանակ լավ թիմը ունենում է ներդրումներ, որովհետև ներդրում ունենալն այդքան դժվար չէ, ինչքան լավ թիմեր ստեղծելը: Մարդիկ ստարտափ ստեղծելիս մտածում են՝ իսկ հնարավո՞ր է մենք այդքան ուժեղ չենք: Ես խորհուրդ կտամ բոլորին քայլել ու այդ քայլելիս արդեն հասկանալ իրականությունը: Այստեղ կա մի ճանապարհ. գնալ առաջ՝ չնայած ամեն ինչին:

Ստարտափ էկոհամակարգը ի՞նչ ուղղությամբ է զարգանում, կարող ենք փասստել, որ արհեստական բանականությունը էկոհամակարգի վրա զգալի ազդեցություն ունի, Հայաստանում սա նկատելի՞ է:

Արհեստական բանականությունը այսօր փոխում է աշխարհը և բոլոր տեսակ պրոյեկտները, այս կամ այն կերպ փորձում են AI կոմպոնենտ ունենալ և Հայաստանում նույնպես: Ունենք պրոյեկտներ, որտեղ նախկինում չկար այդ կոմպոնենտը, իսկ այսօր տեսնում ենք, որ արդեն այդ ամեն ինչի ներդրումը կա պրոյեկտների մեջ: Դժվար է ասել AI-ը ապագան է, թե ոչ, այդ ամեն ինչը փոխադարձ և միասին աշխատող բաներ են: Կան տեխնոլոգիաներ, որոնք հնանում են և դրանց փոխարեն գալիս են նորերը, բայց չկա մի տեխնոլոգիա, որ ասենք՝ սա տեխնոլոգիաների տեխնոլոգիան է:

Այն ժամանակ ասում էին, եթե ֆիլմերը դուրս գան, թատրոնները դուրս կմնան ասպարեզից: Կարո՞ղ ենք ասել, որ AI-ին չի հաջողվի շատ ոլորտներին ասպարեզից դուրս մղել:

Ես կարծում եմ, որ ոլորտները կսկսեն ինտեգրել արհեստական բանականությունը: Չեմ կարծում պայքար է լինելու: AI-ը լավ ու օժանդակող բան է: Արհեստական բանականությունը օգնում է պրոյեկտներին, որ իրանք էլ ավելի լավ լուծումներ մշակեն, ավելի ճկուն ու ավելի արագ լինեն: Արդյունաբերությունը ձգտելու են ամեն կերպ ինտեգրել AI-ը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայերեն English

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին