Հասարակական

Հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը

1 րոպեի ընթերցում

Հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհից մահացած 19-ամյա զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հարազատները փակել էին ավտոճանապարհը՝ պահանջելով հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Շիրակի մարզի Ազատան համայնքում բնակվող Պողոսյանների ընտանիքը ժամկետային զինծառայող որդու վերադարձին սպասում էր 2023-ի մարտին, սակայն, ինչպես տեղեկացրին ծնողները, դեպքից ամիսներ անց չկա տեղեկատվություն գործի քննության ընթացքի մասին:

Որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը՝ պայմանով, որ համապատասխան մարմինները կօգնեն հանդիպում կազմակերպել Պաշտպանության նախարարի հետ: Ծնողները վստահեցնում են՝ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում դա չհաջողվի, իրենք նոր քայլեր կձեռնարկեն:

Սիսիանի դիրքերից մեկում՝ 3700 մետր բարձրության վրա ՝զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից Պալյան Պողոսյաննայրվածքներ էր ստացել։ Նրան նախ տեղափոխել էին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետ` Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ինն օր անց տղան մահացավ ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներից:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում