Ucom-ն առաջարկում է Honor X9a սմարթֆոնն ամսական 4000 դրամով, պլյուս Honor X3 անլար ականջակալ, 100 գբ ինտերնետ ու գեղեցիկ հեռախոսահամար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև ապրիլի 15-ըUcom-ն առաջարկում էձեռք բերել Honor X9a սմարթֆոնն ամսական ընդամենը 4000 դրամով և ստանալ Honor X3 ականջակալ, 100 գիգաբայթ ինտերնետ և գեղեցիկ հեռախոսահամար։

Honor X9a-ն 2023 թ. նոր մոդելի սմարթֆոն է, որն ունի տարբերվող դիզայն, սուպեր ամուր՝ OLED կոր էկրան, ինչպես նաև մեկ լիցքավորմամբ 2 օր ծառայող մարտկոց։ Լաբորատոր փորձարկումների արդյունքներիհամաձայն՝ Honor X9a սմարթֆոնի էկրանն առանց խնդրի կարող է դիմակայել մի շարք ազդեցությունների ընկնելիս, նետվելիս, սեղմվելիս կամ այլ հարված ստանալիս։

«Գարնան տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է տարբերվող, գեղեցիկ ու միևնույն ժամանակ շատ ժամանակակից նվեր ընտրել ձեր սիրելի կանանց համար։ Ընդ որում, Honor X9a սմարթֆոնը ձեռք բերելիս դուք ոչ միայն որակյալ անլար ականջակալի, այլև ծառայության տեսքով նվեր կմատուցեք», - նշել է Յուքոմ ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

Նորագույն սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ինչպես «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, այնպես էլ Ucom-ի առցանց խանութում։ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում