Արցախ

Արցախի նախագահը ողջունել է Օլաֆ Շոլցի հայտարարությունը ԼՂ հակամարտությունը նաև ինքնորոշման իրավունքի տեսանկյունից լուծելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը ողջունել է Օլաֆ Շոլցի հայտարարությունը ԼՂ հակամարտությունը նաև ինքնորոշման իրավունքի տեսանկյունից լուծելու վերաբերյալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում ողջունում են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում թեմայի վերաբերյալ գրառում է արել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ողջունում ենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա: Լուծումն անհնար է առանց մեր հիմնարար ու հավաքական իրավունքները հաշվի առնելու»,- գրել է Հարությունյանը:

Բեռլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: «Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում,այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-ասել է կանցլերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում