«Փեթակ»-ի հարևանությամբ մետրոյի ևս մեկ կայարան կառուցելու հարց է քննարկվել. Ավինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մետրոյի Աջափնյակի նախատեսվող կառուցումից զատ քննարկվել է նաև «Փեթակ» առևտրի կենտրոնին մոտ գտնվող տարածքում նոր կայարան կառուցելու հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում՝ Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքների համար գումար հատկացնելու հարցի քննարկման շրջանակում:

«Միայն այս կայարանով չենք ուզում սահմանափակվել, քննարկել ենք նաև «Փեթակ»-ի տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը: Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, ամենայն հավանականությամբ, մետրոն այդ նույն գծով շարունակվելու է: Երկու պոտենցիալ ուղղություններ կան՝ մեկը դեպի Դավթաշենի ուղղությունը, մյուսը՝ դեպի Աջափնյակ վարչական շրջանի խորքը: Քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի շարունակական զարգացման ծրագիր, որ ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ»,-ասաց փոխքաղաքապետը:

Ավինյանը սա համարեց ենթակառուցվածքներում ամենաարդյունավետ ներդրումներից մեկը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Երևանի տրանսպորտային սխեման կհամապատսխանեցվի՞ այդ խարիսխին: Ավինյանը պատասխանեց, որ դա արդեն իսկ արվում է: Տրանսպորտային միասնական համակարգը հաշվի է առնելու մետրոյի կայարանները: «Միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ՝ մետրոյում, մեր կանխատեսմամբ, ուղևորափոխադրումների քանակն աճելու է 22 տոկոսով: Մետրոն իր վրա է վերցնում էական բեռ՝ նվազեցնելով փողոցների ծանրաբեռնվածությունը»,-նշեց Ավինյանը:

Ապագայում, միգուցե նաև այս տարի, նախատեսվում է ունենալ ավտոբուսների առանձնացված գծեր:

Հայերեն

Վիլեն Գաբրիելյանն առաջարկում է ստեղծել անվտանգային ոլորտի փորձագիտական հարթակ՝ ներգրավելով Հայաստանի և սփյուռքի փորձագետներին

Վատիկանի բարձրաստիճան դիվանագետը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է անցկացրել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-27/08/26

Լիլիթ Մակունցը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ

Ասիական ինդեքսներ - 27/08/26

Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը

Արսեն Թորոսյանը ներկայացրել է իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բարեփոխումների հաշվետվությունը

ՀՀ նախագահն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին

Ռուսաստանի ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս

ԿԸՀ-ն հաստատել է ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը