Հասարակական

Ոստիկանության բոլոր բաժիններում նախատեսվում է տեղադրել տեսախցիկներ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության բոլոր բաժիններում նախատեսվում է տեղադրել տեսախցիկներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի մայիսից Հայաստանի Հանրապետության ոստիկանության 10 բաժիններում արդեն իսկ տեղադրվել են տեսախցիկներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«Քրեական դատավարության փոփոխությունից հետո այդ գործընթացը դադարեց, քանի որ, արդեն գիտեք, ոստիկանությունը նախաքննություն չի իրականացնում, այդ իսկ պատճառով անհրաժեշտությունը վերացավ։ Բայց այս բարեփոխումների շրջանակներում նախատեսում ենք հանրապետության բոլոր բաժիններում նախատեսել տեսախցիկներ»,- ասաց Վահե Ղազարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում