Ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կողմից 2023 թվականը հայտարարվել է թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի տարի: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը վստահեցնում է, որ մինչև տարեվերջ այդ առումով դրական արդյունքներ կլինեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազարյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի ավելացման դեպքերի վերաբերյալ հարցին:

«Ոստիկանության կողմից բավականին աշխատանքներ են տարվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ: 2023 թվականի հունվարի 1-ից առ այսօր ՆԳՆ ոստիկանության կողմից օպերատիվ ամփոփագրերով արձանագրվել է 324 դեպք, որից 122-ը՝ իրացման, 150-ը՝ պահելու: Նշված դեպքերից մոտ 45-ը սինթետիկ թմրանյութեր են: Իրոք մտահոգիչ է: Ես վստահ եմ, որ կան թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ: Այդ պատճառով 2023 թվականը Ոստիկանության կողմից հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի»,-ասաց Ղազարյանը:

Թմրամիջոցների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար մշակվել է ռազմավարության ծրագիր: Նախարարը հայտնեց, որ համագործակցում են միջազգային կառույցների հետ, ուսումնասիրում են այլ երկրների արդյունավետ փորձերը, որի արդյունքով նպատակ ունեն օրենսդրական փոփոխություններ իրականացնել, բացատրական աշխատանքներ են կատարում անչափահասների և երիտասարդության շրջանակում: Նախատեսվում է նաև ուժեղացնել սահմանային անցակետերում հսկողությունը, որում կներգրավվեն նաև վարժեցված հատուկ շներ:

«Գիտենք, որ այսօր ամենաշատ տարածվածը համացանցի միջոցով է: 2022 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին: Բավականին արդյունավետ աշխատանքներ ծավալվեցին, ունեցանք բավականին լավ արդյունքներ: 2023 թվականին հայտնաբերվեց 143 դեպք՝ «Տելեգրամ» ալիքով»,-ասաց նախարարը:

Նախատեսվում է այդ բաժինն ընդլայնել՝ դարձնելով վարչություն:

Պատգամավորը նկատեց՝ տելեգրամյան ալիքների նման գովազդներ են փակցվում անգամ դպրոցների հարակից շինություններում: Նախարարը վստահեցրեց, որ կանեն ամեն ինչ, մինչև տարվա վերջ բավականին դրական արդյունքներ կլինեն:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա