Մշակույթ

Դուբայում անցկացվող «Classic Winds» մրցույթի մասնակիցները եզրափակիչ փուլում հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ

2 րոպեի ընթերցում

Դուբայում անցկացվող «Classic Winds» մրցույթի մասնակիցները եզրափակիչ փուլում հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, փետրվարի 26-ից մարտի 1-ը ներկայանում է Դուբայում «Inclassica» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում անցկացվող «Classic Winds» միջազգային մրցույթին որպես պաշտոնական նվագախումբ։ Մրցույթի չորրորդ` եզրափակիչ փուլում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած երաժիշտներ ժյուրիի առջև հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սիմֆոնիկ նվագախմբի տարածած հաղորդագրությունից, երաժշտական այս ստուգատեսը նպատակ ունի բացահայտելու տաղանդավոր երիտասարդ ֆլեյտահարների, կլարնետահարների, սաքսոֆոնահարների և հոբոյահարների։

Մրցույթը կազմակերպվել է «SAMIT Event Group»-ի կողմից։ Մրցույթի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

«Inclassica» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, որը համախմբում է աշխարհի լավագույն երաժիշտներին, առանձին համերգով նշվել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։ Փետրվարի 16-ին Ուզբեկստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, հատված «Գայանե» բալետից, ինչպես նաև Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ ղազախ ջութակահարուհի Այման Մուսախաջաևայի կատարմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում