ՄԱԿ-ը 44-օրյա պատերազմում վարձկաններ ներգրավելու համար մեղադրական նամակներ է ուղարկել Ադրբեջանին և Թուրքիային

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ 2020 թվականին սանձազերծված պատերազմում վարձկաններ ներգրավելու համար ՄԱԿ-ից մեղադրանքներ են ուղարկվել Ադրբեջանին ու Թուրքիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասացին վարձկանների կիրառման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի Հայաստան ժամանած անդամները՝ անդրադառնալով լրագրողների հարցերին:

Խմբի մանդատը ձևավորվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախաձեռնությամբ: Աշխատանքային խմբի մանդատը լայն է, այն ընդգրկում է վարձկանների ներգրավումը և մասնավոր ռազմական և պահնորդական ընկերությունների օգտագործումը՝ մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից: Այդ մանդատի շրջանակում աշխատանքային խումբն իրականացնում է այցելություն երկրներ, և Հայաստան այցելությունը դրանցից մեկն է: Խումբը տարբեր աղբյուրներից ստանում է հաղորդումներ՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

«Մեր խումբը 2020 թվականին արդեն ստացել է հաղորդում՝ վարձկանների օգտագործման վերաբերյալ: Եվ այդ ժամանակ մենք արդեն արձագանքել ենք, գործել ենք, համապատասխան հաղորդագրություն ենք ներկայացրել»,-ասաց խմբի անդամ Ելենա Ապարաքը, ով Խորվաթիայից է:

Խմբի այցելությունը Հայաստան բավականին երկար ժամանակ նախապատրաստվել է Հայաստանի իշխանությունների հետ:

«Այս պահին մեզ հասած տեղեկատվությունը հիմնականում վերաբերում է երկու վարձկաններին, որոնց գերի են վերցրել, որոնց մեղադրանք է ներկայացվել, դատական գործընթաց է սկսվել, լսումներ են տեղի ունեցել: Մենք այդ ամենի վերաբերյալ դեռ հավաքագրում ենք տեղեկատվությունը»,-ասաց նա:

Խումբը գործում է իրեն տրամադրված տեղեկատվության հիման վրա, որը կարող է տրամադրվել ՀԿ-ներից կամ ցանկացած այլ աղբյուրից: Փաստ արձանագրելը տեղի է ունենում պաշտոնական գործընթացով, այսինքն՝ տեղեկատվությունը ստանում են պաշտոնական աղբյուրից, և այդ տեղեկատվության հիման վրա կարող են որոշել, թե ով է իրադարձությունների համար պատասխանատու կողմը: Աշխատանքային խմբի անդամ Ռավինդրան Դանիելը շեշտեց, որ չեն կարող գործել այն տեղեկատվության հիման վրա, որը պաշտոնական աղբյուրներից տրամադրված չէ:

«Մենք ունենք այսպիսի գործիք՝ «մեղադրական նամակ», ինչն արել ենք 2020 թվականին: Մենք դա ներկայացնում են պետություններին և ոչ պետական կառույցներին»,-նշեց Ելենա Ապարաքը:

Անդրադառնալով ճշտող հարցին, թե արդյոք Ադրբեջանին և Թուրքիային մեղադրական նամակներ ուղարկվել են՝ նա դրական պատասխան տվեց:

Աշխատանքային խումբը 2020 թվականի իր թեմատիկ զեկույցների մեջ նկատել է, որ գլոբալ մակարդակով շատանում է վարձկանների և մասնավոր պահնորդական ընկերությունների օգտագործումը: Ինչ վերաբերում է մեղադրական նամակների հետևանքներին, ապա, ցավոք, աշխատանքային խմբի մանդատն այդ հարցով բավականին սահմանափակ է: «Մենք կարող ենք պատասխաններ ստանալ: Այդ պատասխանները հրապարակային են: Եվ հետո արդեն մյուս շահագրգիռ կողմերը պետք է օգտագործեն մեր այդ մեղադրական նամակները, արձագանքները և դրանց հիման վրա գործողությունների դիմեն՝ կլինեն ՀԿ-ներ, միջազգային կազմակերպությունները, այլ պետություններ»,-ասաց Ելենա Ապարաքը:

Ռավինդրան Դանիելը նկատեց, որ իրենց աշխատանքի արդյունքում խնդիրներն ավելի տեսանելի են դառնում, ինչը տեղի ունեցավ 2020 թվականին:

Աշխատանքային խմբի անդամները դրական են գնահատում, որ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի՝ «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան:

Աշխատանքային խումբը հայտ ուղարկել է Ադրբեջան այցի համար, բայց դեռևս պատասխան չի ստացել:

Հայերեն العربية English Français Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ