Երևանի մնջախաղի պետական թատրոնը երկու ներկայացմամբ կմասնակցի «Թատրոնի մարդ» միջազգային փառատոնին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մնջախաղի պետական թատրոնը ռեժիսոր և դերասանուհի Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» մոնոներկայացմամբ և Արսեն Խաչատրանի «Օֆլայն» պսիխոդրամայով կմասնակցի Չելյաբինսկում կայանալիք «Թատրոնի մարդ» (Человек театра) 10-րդ միջազգային փառատոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը փառատոնին հրավիրված ժյուրիի անդամներից է:

Նրա խոսքով՝ «Դեպի ներս» և «Օֆլայն» ներկայացումներն արդիական են և հարմար են «փոքր չափերի թատրոն» ասված փառատոնի համար: Երկու բեմադրությունն էլ հանդիսատեսին կներկայացվեն մարտի 3-ին Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնում:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ներկայացրած բեմադրությունները երիտասարդական են և ժամանակակից լուծումներով, կարծում եմ, որ այնտեղ մեծ հետաքրքրությամբ կդիտվեն»,-նշում է Դադասյանը:

«Դեպի ներս» ներկայացման մեջ կին գայլը չգիտի՝ գայլի՞ց է մարդու վերածվել, թե՞ մարդուց գայլի. այնքան վաղուց է կորցրել սեփական դեմքը, որ մտածում է՝ արժանի չէ նույնիսկ իր բաժին լույսին։ Ինքնամաքրման ճանապարհի որոնումները տարբեր են՝ մինչև իսկ սեփական դահիճը դառնալու փորձը։ Բայց պետք է գնալ «դեպի ներս», ամեն ինչ սկսել նորից, հաշտվել ինքդ քեզ հետ, բաց չթողնել քո լույսը և ապրել, ապրել ու ապրել: Ներկայացման նկարչական ձևավորումը` ՀՀ վաստակավոր նկարիչ Անժելա Գալստյանի, Աղասի Մելքոնյանի:

«Օֆլայն» պսիխոդրաման այն մասին է, թե որքան ենք հեռացել օֆլայն կյանքից և, անդադար օնլայն լինելով, չենք նկատում ամենակարևորը. մենք կորցրել ենք իրար զգալու հատկությունը: Ներկայացման հերոսները փորձում են ցույց տալ՝ որքան վտանգավոր կարող է լինել անկենդան շփման քառակուսու մեջ հայտնվելն ու փնտրում են դեպի իրական կյանք և հույզեր տանող ելքեր: Ռեժիսորն Արսեն Խաչատրյանն է, ներկայացման մեջ զբաղված են Կարեն Խաչատրյանը, Լուիզա Մելքոնյանը, երաժշտական ձևավորումը՝ Հայկ Կարոյի:

Միջազգային փառատոնին թատրոնի մասնակցությանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը