Life

Ռուբեն Սասունցին երաժշտասերներին է ներկայացրել «Երգիս ճամփան» երգը

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Սասունցին երաժշտասերներին է ներկայացրել «Երգիս ճամփան» երգը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգագրական երգեր կատարող երգիչ Ռուբեն Սասունցին ամփոփել է գործունեությունը երգարվեստում՝ իր երկրպագուներին ներկայացնելով «Երգիս ճամփան» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

Հոլովակում ներկայացված է երգչի անցած ուղին, համերգային շրջագայություններն աշխարհի տարբեր անկյուններում: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Արթուր Երիցյանն է, գործիքավորումը՝ Գարեգին Առաքելյանի:

Տեսահոլովակի ռեժիսորներներն են Վով Գևորգյանն ու Սևակ Մկրտչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում