Սպորտ

Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը երկրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը երկրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի նժույգ-թափերի վարժությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում առանձին գործիքների նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Գագիկ Խաչիկյանը հավաքեց 14.833 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում 14.866 միավորով Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուլա Ազիմովն է:

Քիչ ավեիլ ուշ առաձին գործիքների օղակների եզրափակիչում հանդես կգան Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը:

Հետևեք մեզԻնստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում