Ucom-ի զանգերի սպասարկման կենտրոնը Վանաձորում 1 տարեկան է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի փետրվարից «Յուքոմ» ընկերությունը զանգերի սպասարկման նոր կենտրոն էր հիմնել Վանաձորում, ինչի շնորհիվ ի սկզբանե բացվել է 20 աշխատատեղ, իսկ արդեն 2023-ին պլանավորվում է ընդլայնել աշխատակիցների կազմը մինչև 25 հոգի։ Շարունակվում են Վանաձորում բնակվող և հարցազրույցների փուլը հաղթահարած դիմորդների խորացված դասընթացները, որոնց ժամանակ ապագա աշխատակիցները ուսումնասիրում են ընկերության կողմից տրամադրվող ֆիքսված և շարժական կապի բոլոր ծառայությունները, անհրաժեշտ աշխատանքային ծրագրերը, ծանոթանում են կորպորատիվ մշակույթին և այլն։

«Զանգերի կենտրոնի բացումը Վանաձորում Ucom-ի՝ մեր բոլորիս լավագույն գաղափարներից ու ամենաարդարացված որոշումներից մեկն է։ Հիանալի զգացողություն է տեսնել աշխատանքային հաջողությունները, առավել հաճելի է տեսնել մարդկանց ժպիտները, ովքեր հնարավորություն ստացան հավասար պայմաններով աշխատանք ունենալ մարզում, լինել մայրաքաղաքային ակտիվության, աշխատանքային թոհուբոհի մեջ՝ գտնվելով ծննդավայրում՝ ընտանիքին մոտ։ Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ թիմի հիանալի ընտրություն ենք կատարել՝ խելացի, հոգատար, բարեկիրթ, աշխատասեր», - ասել է «Յուքոմ» ընկերության Հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավարՄանե Վարդանյանը։

Աշխատանքային ձեռքբերումների մասին խոսելիս զանգերի կենտրոնի աշխատակիցներն առաջին հերթին մտաբերում են ոչ թե սեփական հոգատարությունը, բացառիկ մասնագիտական փորձը, այլ զանգահարող հաճախորդների շնորհակալական խոսքերը, խորհուրդները և զարգացմանը միտված առաջարկները։ Մանրամասները՝տեսանյութում։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում