Մենք ունենք խորքային հիմքեր, որ Արցախը մնալու է հայկական, մնալու է անկախ և չի հանձնվելու. Ռուբեն Վարդանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուբեն Վարդանյանի կարծիքով` Արցախի անկախությունը գալիս է առաջին հերթին ոչ միայն միջազգային կազմակերպություններից, այլ ժողովրդի ցանկությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախկին պետնախարարը հայտարարեց փետրվարի 24-ին Երևանում անցկացվող «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին՝ տեսակապի միջոցով:

«Ես վերջին վեց ամիսն Արցախում եմ և կարող եմ վստահեցնել, որ արցախցիների մեծամասնությունն այդպես է մտածում, իրենք չեն տեսնում իրենց ոչ մի ուրիշ տարբերակում, բացի անկախ լինելուց: Միևնույն ժամանակ՝ մենք ունենք խնդիր, մարդիկ կորցրել են հավատն իրենք իրենց նկատմամբ, հավատն արդարություն, ղեկավարության և ապագայի նկատմամբ: Եթե չունես հավատ, շատ դժվար է պայքարելը»,- ընդգծեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Արցախը կանգնած է շատ լուրջ փոփոխությունների առջև, այնպես, ինչպես 1988 թվականին, երբ սկսվեց շարժումը:

«Մենք ոչ թե միայն քննարկում էինք Արցախի անկախության հարցը, այլ քննարկում էինք մեր արժեքները, մեր սկզբունքները, ինչին էինք պատրաստ, ինչին՝ ոչ: Այնպես է ստացվել, որ մենք ունենք անկախ Հայաստան, սփյուռք, ունենք Արցախում ապրող 120 հազար հայեր, որոնք ուզում են միանալ Հայաստանին, բայց միաժամանակ ունենք խնդիր, որ այս իրավիճակում առաջին քայլը, որը պետք է անենք՝ Արցախի անկախությունը և ինքնորոշման ճանապարհ իր ճիշտ ավարտին հասցնելն է»:

Վարդանյանը վստահ է, որ այս դժվարությունները կարող են հաղթահարել միայն մեկ դեպքում, եթե այդ գործն անեն ամեն օր, և որ դա լինի բոլորի համար ամենակարևոր գործը:

«Եվ անցնելով այս վեց ամիսների ճանապարհը, ունենալով նոր փորձը, ես մի կողմից վստահ եմ, որ մենք ունենք խորքային հիմքեր, որ Արցախը մնալու է հայկական, Արցախը մնալու է անկախ և Արցախը չի հանձնվելու»,- եզրափակեց Վարդանյանը:

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին