Ինովացիա

Data Science անվճար դասընթացն ընդունում է հայտեր

1 րոպեի ընթերցում

Data Science անվճար դասընթացն ընդունում է հայտեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազմակերպվում է տվյալագիտություն (Data Science) անվճար դասընթաց երևանամերձ մարզերի 15-29 տարեկան երիտասարդների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիմելու վերջնաժամկետը մարտի 22-ն է: Դասընթացի մեկնարկը կտրվի մարտի 29-ին, մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել:

Մասնակիցները կսովորեն մշակել և վերլուծել մեծածավալ տվյալներ, ինչպես նաև կիրառել մեքենայական ուսուցման ալգորիթմներ տվյալների վերլուծության համար։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ են հետևյալ նախնական գիտելիքներ՝ Python ծրագրավորման լեզվի հիմունքներ, գծային հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի հիմունքներ, անգլերենի B1 մակարդակի իմացություն:

Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է թեստի և հարցազրույցի միջոցով։

Դասընթացն իրականացվում է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (Microsoft Innovation Center Armenia) համագործակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում