Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի պայմաններում Լյուքսեմբուրգը կանգնած է հայ ժողովրդի կողքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Twitter-ում նման գրառում է կատարել Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով երեկ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի միջև կայացած հանդիպմանը:

«Այս համատեքստում Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը», - նշում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն:

Գերատեսչությունն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը:

«Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը, որին Լյուքսեմբուրգը կնպաստի, և որը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը ԵՄ հանձնառության շոշափելի ապացույց է», - գրված է հայտարարությունում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Կողմերը կարևորել են միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական քայլերը:

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Հայերեն English Français Русский Türkçe

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26