Նկատելի են այն փոփոխությունները, որոնք կատարվել են այս տարիների ընթացքում. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով նախարարին և պատվիրակության անդամներին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է.

«Մեր երկրների հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգացում են ապրում, ինչի արդյունքում Եվրոպական միությունում ունենք բարեկամական երկիր, որն այս դժվարին պայմաններում մեզ հետ է, գնահատում է մեր երկրի վարած քաղաքականությունը, մեր երկրի որդեգրած արժեքները, որոնք հիմնված են ժողովրդավարական սկզբունքների վրա, որտեղ գերակայում է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Մենք այլ կերպ չենք պատկերացնում մեր ապագան: 30 տարի առաջ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հայաստանն անկախ հռչակվեց, մենք միաժամանակ այդ ուղղությունը վերցրեցինք: Որոշակի շեղումներից հետո՝ հիմա հստակ այդ ճանապարհով ենք շարժվում: Համոզված եմ, որ մեր համագործակցությունն ի նպաստ կլինի նաև Հայաստանում այդ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժան Ասելբորնը շեշտել է, որ շատ ուրախ է Հայաստան այցելության առիթով:

«Ես Հայաստանում եմ եղել նաև 2018 թվականին: Այս այցի շրջանակում վարչապետի, Արտաքին գործերի նախարարի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում կարող եմ ասել, որ նկատելի են այն փոփոխությունները, որոնք կատարվել են այս տարիների ընթացքում»,- ասել է Ասելբորնը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներն, Լաչինի մարդասիրական միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտությանն ու առկա հիմնախնդիրները խաղաղ, բանակցային ուղիով լուծելու կարևորությանը:

Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում:

Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական կապերի ամրապնդման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Հայերեն English Français Русский

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Ստամբուլում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը