Մշակույթ

Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Կաբում անիմացիոն կինոփառատոնում

1 րոպեի ընթերցում

Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Կաբում անիմացիոն կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում ամենահայտնի Կաբում անիմացիոն կինոփառատոնի «Նոր ուղղություններ» մրցույթում տեղի կունենա Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Պետական ֆինանսական աջակցություն ստացած կինոնկարի սցենարի հեղինակներն են Արմինե Անդան և ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը, բեմադրող նկարիչն Աննա Հակոբյանն է, երաժշտությունը՝ Միքայել Ոսկանյանի, դերերում՝ Արմինե Անդա, Գագիկ Ղազարէ, հնչունային ձևավորումը՝ Միքայել Ոսկանյանի, Էդ Մեսրոպյանի, ձայնային համադրումը՝ Տիգրան Կուզիկյանի, մոնտաժը՝ Կարեն Բաղինյանի, անիմացիայի ղեկավար՝ Մարիամ Բոնյադի (Իրան), ռեժիսոր և պրոդյուսեր՝ Արմինե Անդա, համապրոդյուսերներն են Աշկան Ռահգոզարը, Արման Ռահգոզարը (Իրան), արտադրող՝ «Հոշկի Ֆիլմ» (Հայաստան), համարտադրող՝ Հուրախշ Ստուդիոզ (Իրան)։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ միասին ֆիլմի ստեղծմանն աջակցել են «Օբերտոն» և «Բաղինյան արտ վիդեո» հայկական ընկերությունները։

t1.jpeg (683 KB)

t2.jpeg (333 KB)

t3.jpeg (233 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում