Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակը կնշվի բազմաբովանդակ համերգային ծրագրով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակի առթիվ մարտի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հագեցած համերգային ծրագիր կկազմակերպվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան)։

Որպես մենակատարներ հանդես կգան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր),Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ)։

Դիրիժորներ՝ Վահան Մարտիրոսյան, Զավեն Վարդանյան, Հմայակ Դուրգարյան, Ռոբերտ Մլքեյան։

Կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի, Կոմիտաս/Զ. Սահակյանցի, Է. Միրզոյանի, Է. Բաղդասարյանի, Վ.Ա.Մոցարտի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները։

Համերգը կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնվել է 1962 թվականին ականավոր ջութակահար Զարեհ Սահակյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ:Վառ անհատականության և հեղինակության շնորհիվ Զարեհ Սահակյանցը կարողացել է իր շուրջը համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների և կարճ ժամանակում նվագախումբը ձեռք է բերելմեծ համբավ Հայաստանում ևերկրիսահմաններից դուրս: Զարեհ Սահակյանցը թողել է կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթներ, որոնք ժառանգել և շենացրել են նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոստանդին Բաղդասարյանը(1975-ից), Ռուբեն Ահարոնյանը (1982-ից):

1997 թվականիննվագախումբը միավորվել է Զավեն Վարդանյանի ղեկավարած Երևանի կամերային նվագախմբի հետ(գործել է 1979-ից): Արդյունքում կազմավորվել է ներկայիս ՀՊԿՆ-ը, որի ղեկավարությունը ստանձնել է ամերիկահայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: 2011 թվականից մինչ օրս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորնէՎահան Մարտիրոսյանը:Նվագախումբը մեծ ներդրում ունի Հայաստանում կամերային երաժշտական մշակույթի տարածման և արմատավորման գործում:

Հայերեն Русский

ՄԻՊ-ն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի մեկնարկը

Համահայկական ձմեռային խաղեր. լեռնադահուկի մրցաշարի տղամարդկանց պայքարում լավագույնները Երևանի թիմից են

Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձը կձախողվի․ Աբբաս Արաղչի

Ավանդների, վարկերի և այլ հոսքերի հետ կապված տվյալներն ինքնաշխատ կերպով կլրացվեն հայտարարագրում

Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգությունից հետո 11 մարդ է զոհվել

Երևանում շենքերից մեկի նկուղում պատից քարեր են պոկվել

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

ԱՄՆ պետքարտուղարությունը չվճարվող արձակուրդի կուղարկի USAID-ի բոլոր աշխատակիցներին. Wired

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են