1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են փլեյ-օֆֆի երկու հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական «Լիվերպուլ»-ը, սեփական հարկի տակ ընդունելով Մադրիդի «Ռեալ»-ին, չի պահպանել հաղթական հաշիվը` զիջելով 2:5 հաշվով: «Լիվերպուլ»-ի կազմում գոլերը խփել են Դարվին Նունիեսը և Մոհամեդ Սալահը, իսկ «արքայական ակումբում» աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը (դուբլ),Էդեր Միլիտաոն և Քարիմ Բենզեման (դուբլ):
Օրվա մյուս խաղում իտալական «Նապոլի»-ն հյուրընկալվելիս առավելության է հասել Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի նկատմամբ` 2:0 հաշվով: Նեապոլցիների կազմում գոլերը խփել են Վիկտոր Օսիմենը և Ջովանի Դի Լորենցոն:
Թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 15-ին։
Հետևեք մեզԻնստագրամում