Ինովացիա

«ԴիջիԿոդ» մրցույթի հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է

2 րոպեի ընթերցում

«ԴիջիԿոդ» մրցույթի հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը։ Այս տարի այն կանցկացվի 8-րդ անգամ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է:

Մրցույթի հիմնական նպատակներն են նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը, նրանց խաղերի սպառողներից վերածել խաղ ստեղծողների, բացահայտել տաղանդավորներին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները, ինչպես նաև բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին։

«Դիջիկոդ» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ծրագրավորել Scratch / («Աղուես»), K-turtle / («Կրիայ»), Python («Փայթըն»), Particle, ESP32, IDE, C+++ ծրագրերով։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես դպրոցականները, այնպես էլ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները։

«Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը իրականացվում է 2015թ․-ից ի վեր։ Այս ընթացքում մրցույթին մասնակցել են շուրջ 3500 դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերից (ներառյալ՝ Արցախը), Ջավախքից և Հնդկաստանից։ 50-ից ավելի թիմեր հաղթանակ են տարել, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգևատրումներ և տարբեր տեսակի խրախուսումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում