Մյունխենում ադրբեջանցի փախստականները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով պատժամիջոց կիրառել Ալիևի դեմ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՓեՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայում բնակվող ադրբեջանցի փախստականները բողոքի ակցիա են անցկացնում Մյունխենի Bayerischer Hof հյուրանոցի մոտ՝ պահանջելով պատժամիջոց կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, ակտիվիստները պահանջում են չզոհաբերել ժողովրդավարությունը հանուն գազի ու նավթի և պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ։
Ցուցարարները «Ալիև՝ բռնապետ», «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով են դիմավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա օգնական Հիքմեթ Հաջիևին, որոնք ժամանում էին Bayerischer Hof հյուրանոց:
Մյունխենիանվտանգային համաժողովը ընթանում է «Bayerischer Hof» հյուրանոցում, որի շրջանակներում այս պահին մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն եռակողմ հանդիպումը: