Քաղաքականություն

Հաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան. Եվրոպական հանձնաժողովի նախագահ

1 րոպեի ընթերցում

Հաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան. Եվրոպական հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Եվրամիությունը Հայաստանի հավատարիմ գործընկերն է և շարունակելու է զարգացնել ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը։

«Ուրախ էի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ԵՄ-ն Հայաստանի հավատարիմ գործընկերն է։ Հաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի, որը կնպաստի խաղաղությանն ու կայունությանը։ Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և շարունակելու ենք զարգացնել մեր տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո գրել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում