Արցախի նախագահն ընդգծել է երկրում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ընդունել է Արցախի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի ռազմաքաղաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Հատուկ անդրադարձ է եղել Նախագահի նախաձեռնությամբ Արցախի Սահմանադրության փոփոխության հարցին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է ստեղծված բարդ պայմաններում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը և այդ հարցում խորհրդարանի ունեցած առանցքային դերակատարությունը:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ