Հայկական HopShop-ը հայտնվել է Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի գլոբալ եզրափակչում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական HopShop ստարտափն անցել է աշխարհի ամենահեղինակավոր ստարտափ մրցույթներից մեկի՝ Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի (EWC) եզրափակիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերությունը հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր հարթակում:

Աշխարհի 30 հազար ընկերություններից ընտրվել են 100 լավագույնները, որոնք մարտի 9-13-ը Սաուդյան Արաբիայում կպայքարեն 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար:

HopShop-ը «Shazam» է նորաձևության համար: Սա արհեստական ինտելեկտի վրա հիմնված տեսողական որոնման ծրագիր է, որը պարզեցնում է հագուստ, կոշիկներ և աքսեսուարներ գտնելու և գնելու գործընթացը: Oգտատերերը կարող են լուսանկարել իրը կամ վերբեռնել առկա լուսանկարը, իսկ հավելվածը կնույնականացնի նմանատիպ իրերը և կտրամադրի գնման տարբերակներ:

«Ձեռնարկատիրության աշխարհի գավաթին մասնակցելը մեզ համար նշանակալի ձեռքբերում է: Այն մեզ հնարավորություն է տալիս կապ հաստատել պոտենցիալ ներդրողների, գործընկերների և հաճախորդների հետ ամբողջ աշխարհից: Մենք երախտապարտ ենք այս փորձառության համար և ոգևորված ենք՝ ցուցադրելու մեր թիմի նորարարությունն ու ստեղծարարությունը»,-ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում