Ինովացիա

Հայկական Ucraft-ը ճանաչվել է 2023-ի թոփ 20 ծրագրային պրոդուկտներից մեկն աշխարհում

1 րոպեի ընթերցում

Հայկական Ucraft-ը ճանաչվել է 2023-ի թոփ 20 ծրագրային պրոդուկտներից մեկն աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Ucraft կայքերի ստեղծման հարթակը Crozdesk-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի աշխարհի լավագույն 20 ծրագրային պրոդուկտներից մեկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերությունը հայտնել է «Լինկդին» հարթակում:

Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է, որտեղ հնարավոր է առանց ծրագրավորման և դիզայնի հմտությունների ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր մեծ և միջին բիզնեսների համար՝ պորտֆոլիո, բլոգ, օնլայն խանութ: Հարթակը հնարավորություն է տալիս օգտագործել խմբագրման պարզ ու արդյունավետ գործիքներ՝ անկախ ոլորտից։

Ucraft-ի հետ մեկտեղ Crozdesk-ի վարկանշում են ընդգրկվել նաև WordPress-ը, SquareSpace-ը Wix-ը, Webly-ն և այլն։

Crozdesk-ը վերլուծում է ծրագրային ապահովման հազարավոր վաճառողների և օգնում միլիոնավոր ձեռնարկություններին ամբողջ աշխարհում բարձրացնել իրենց արտադրողականությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում