Արոնյանը հաղթանակով է մեկնարկել WR Chess Masters մրցաշարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել WR Chess Masters մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Դյուսելդորֆ քաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց հնդիկ Պրագնանդդհի հետ: Պարտիայի 50-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վինսենտ Կեյմերն է:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին:

Հետևեք մեզ Ինստագրամում

Հայերեն Русский