Ինովացիա

Հայկական 10Web-ի գործարկած նոր պրոդուկտը Product Hunt-ում է

1 րոպեի ընթերցում

Հայկական 10Web-ի գործարկած նոր պրոդուկտը Product Hunt-ում է

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական 10Web-ի թողարկած նոր արհեստական բանականության օգնությամբ WordPress-ում SEO-ի համար բովանդակություն ստեղծելու և ուղղումներ կատարելու գործիքը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։

Հայկական 10Web ընկերությունը գործարկած նորարարական գործիքի միջոցով հնարավոր է հեշտությամբ ստեղծել, խմբագրել, վերափոխել և SEO-ով օպտիմիզացնել բովանդակությունը՝ ընդամենը մեկ քլիքով։ Այն նաև թույլ է տալիս շտկել SEO-ի և ընթեռնելիության թերացումները, բանալի արտահայտությունների ու SEO-ի վերլուծության սխալները և այլն։

10Web-ն արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծման, հոսթինգի և արագության օպտիմիզացիայի աշխատանքները։ Նոր 10Web AI Assistant-ը կօգնի կատարելագործել բովանդակությունը SEO-ի համար տասն անգամ ավելի արագ։

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում