Ինովացիա

«Հաշվապահություն, ծրագրեր և տեխնիկական հմտություններ» անվճար դասընթացն ընդունում է գրանցման հայտեր

1 րոպեի ընթերցում

«Հաշվապահություն, ծրագրեր և տեխնիկական հմտություններ» անվճար     դասընթացն ընդունում է գրանցման հայտեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում են «Հաշվապահություն, ծրագրեր և տեխնիկական հմտություններ» անվճար դասընթաց։

327938062_575607764448203_8440268124998124791_n.jpg (37 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացին մասնակցելու համար պետք է մինչև փետրվարի 20-ը գրանցվել:

Դասընթացն անցկացվում է «Վանաձորի հաշվապահական հաշվառման գրասենյակի», «Բալանս» և «Ձեր հաշվապահը» ընկերությունների հետ համատեղ մշակված կրթական ծրագրով։

Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն հաշվապահական հաշվառում, Taxservice, E-Invoicing, ՀԾ-7 հաշվապահական ծրագրերը:

Դասընթացին կարող են մասնակցել 15-ից 29 տարեկան բոլոր հետաքրքրված անձինք: Դասընթացի մեկնարկը կտրվի մարտի 1-ին և կտևի 4-5 ամիս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում