«ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 8-րդ մրցույթն ընդունում է հայտեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նախաձեռնում է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան հերթական 8-րդ մրցույթի անցկացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի մանրամասնին կարող եք ծանոթանալ և գրանցվել այստեղ։
Ծրագրի նպատակն է նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը, խաղ խաղացողից դառնալ խաղ ստեղծող, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները և հայտնաբերել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին
Մրցույթին կարող են մասնակցել դպրոցականները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները։
Նախատեսվում են դրամական մրցանակներ, վերապատրաստման դասընթացի մասնակցություն, ՏՏ ընկերությունում ուսնակ լինելու հնարավորություն, ճամբարի ուղեգիր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ, տպանյութ և այլն: