Սպորտ

ՖԻՖԱ-ն ներկայացրել է լավագույն գոլի հավակնորդներին

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն ներկայացրել է լավագույն գոլի հավակնորդներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է 2022 թվականի տարվա լավագույն գոլի հավակնորդներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՖԻՖԱ-ի անցնող տարվա լավագույն գոլի մրցանակի համար կմրցեն` «Վարտա»-ի հաշմանդամություն ունեցողների թիմի լեհ ֆուտբոլիստ Մարցին Օլեքսին, Բրազիլիայի ընտրանու և Լոնդոնի «Տոտենհեմ»-ի անդամ Ռիշարլիսոնն և «Մարսելի» կիսապաշտպան Դմիտրի Պայետը:

Մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 27-ին: Իսկ ընդլայնված ցուցակի ընտրությունը կայացել է հունվարի 12-ից փետրվարի 3-ը: Ընտրության հնարավորություն ունեն ազգային թիմերի գլխավոր մարզիչները և հավաքականների ավագները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում