Նոր տեսակի պաշտպանական համակարգեր են նախագծվել, որոնք մտել են սերիական արտադրության մեջ. ԱԺ փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ԱԺ նիստում՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում՝ անդրադառնալով պատգամավորի հարցին:

«Այս տարի մենք արդյունքներ ունենք արձանագրած, որոնք, կարելի է ասել՝ ռեկորդային են: Հաշվարկի տարբեր մեթոդիկաներ կան: Դրանցից մեկով՝ մենք 60 տոկոսից ավելի աճ ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծվելուց ի վեր՝ որոշ դեպքերում տասնյակ անգամներով, որոշ դեպքերում մի քանի անգամ ավելացվել են ֆինանսավորման ուղղությունները՝ թե բարձր տեխնոլոգիաների, թե ռազմաարդյունաբերության ուղղություններով: Մասնավորապես, նոր տեսակի պաշտպանական համակարգեր են նախագծվել, որոնք արդեն իսկ մտել են սերիական արտադրության մեջ»,-ասաց Արշակյանը:

Նրա խոսքով՝ տասնյակ հայկական ընկերություններ պետական գրանտային ծրագրերի շրջանակներում ստացել են նորարարական գրանտներ, որոնք բերում են միջազգային ֆոնդերի կողմից ներդրումների, որոնք իսկապես պատկերը փոխում են հայաստանյան իրականության մեջ:

Արշակյանը նաև հիշեցրեց, որ կառավարությունը հանդես է եկել գիտության ոլորտի ֆինանսավորման կրկնապատկման նախաձեռնությամբ, որն իր հերթին պետք է բերի նոր ինտելեկտուալ սեփականությունների գրանցման, որի հիման վրա Հայաստան կհոսեն նոր ներդրումներ:

Հայերեն English Русский

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը