Ինովացիա

Կկայանա «Ինչպես են կայացվում առաջխաղացման որոշումները. պատմություններ թոփ մենեջերներից» թեմայով քննարկում

1 րոպեի ընթերցում

Կկայանա «Ինչպես են կայացվում առաջխաղացման որոշումները. պատմություններ թոփ մենեջերներից» թեմայով քննարկում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BuildUp-ը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և ISTC հիմնադրամի հետ համագործակցությամբ փետրվարի 15-ին հրավիրում է մասնակցել պանելային քննարկման թոփ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ, որտեղ կքննարկվի «Ինչպես են կայացվում առաջխաղացման որոշումները. պատմություններ թոփ մենեջերներից» թեման:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պանելային քննարկման լեզուն հայերենն է, մասնակցության համար նախօրոք պետք է գրանցվել:

Թոփ մենեջերները կկիսվեն մարդկանց առաջխաղացման իրենց գործնական փորձով՝ բացահայտելով այն գործոնները, որոնք առավելապես ազդում են որոշումների կայացման վրա:

Քննարկմանը կմասնակցեն Սարգիս Պողոսյանը (SoftConstruct), Լուսինե Խաչատրյանը (ServiceTitan), Էդգար Կակոյանը (Picsart), Վահագն Սարգսյանը (Krisp)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում