Տնտեսություն

Պատգամավորն առաջարկում է Հայաստանի քաղաքացիներին հիփոթեքային վարկերը տրամադրել միայն դրամով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն այն համոզմանն է, որ, եթե քաղաքացին չունի արտարժութային եկամուտներ, ապա իր ռիսկերը կառավարելու համար պետք է վերցնի դրամային հիփոթեքային վարկ, հենց այս նպատակով էլ ներկայացրել է օրենսդրական նոր նախաձեռնություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու համար ներկայացրեց ԱԺ փետրվարի 10-ի նիստում:

Պատգամավորը նկատեց, որ վերջին տարիներին գլոբալ զարգացումների համատեքստում մեծացել է արտարժույթի տատանողականությունը, ինչն էական ռիսկեր է առաջացնում ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների համար, հատկապես այն քաղաքացիների համար, որոնք հիփոթեքային արտարժութային վարկեր ունեն:

«Երկու ամիս առաջ եվրոյի փոխարժեքը 392 էր: Եվ այն քաղաքացին, որը, օրինակ, եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, այսօր արդեն 9 տոկոս ավելի փոխարժեքով պետք է վճարի, քանի որ փոխարժեքը բարձրացել է 427-ի: Եվ, եթե քաղաքացին 2 տոկոս ավել ցածր վարկ ստանալու համար եվրոյով էր վարկ վերցրել, ապա նրա վարկը 2 ամսում արդեն 9 տոկոսով թանկացել է: Այս օրենսդրական նախաձեռնությունը հենց դրա մասին է, որ, եթե քաղաքացիները չունեն արտարժութային եկամուտներ, ապա նրանք չեն կարող և չպիտի ստանան արտարժութային վարկեր»,-ասաց Պապոյանը՝ հավելելով, որ մեծ հաշվով ՀՀ քաղաքացիներն իրենց եկամուտները ստանում են դրամով:

Պատգամավորը նկատեց՝ խնդիրը հատկապես տարածված է այն դեպքերում, երբ քաղաքացիները ֆինանսական շատ բարձր գրագիտություն չեն ունենում և տարվում են, օրինակ, հիփոթեքային վարկի՝ 1-2 տոկոսով ավելի էժան լինելու գայթակղությամբ:

«Հիփոթեքային վարկերում չաշխատող վարկերի կշիռը, եթե դրամային է, մոտ 1.5 տոկոս է, սակայն արտարժութայինը հասնում է մոտ 4-4.5 տոկոսի»,-ընդգծեց պատգամավորը:

Պատգամավորի առաջարկած կարգավորումը չի վերաբերում բիզնես վարկերին: Իսկ սպառողական վարկերի դեպքում այս սահմանափակումն արդեն իսկ կար, այսինքն` կարգավորումը վերաբերում է միայն բնակարանային հիփոթեքային վարկերին:

Հայերեն English

Գյումրին հնարավորություն ունի ընտրել լավ քաղաքապետ ու վերացնել անորոշությունները. Արայիկ Հարությունյան

ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիականների ազատ արձակման խնդրին

Գեղարքունիքի մարզի դպրոցականները դրամական մրցանակների են արժանացել «Թռիչք գրքի թևերով» խորագիրը կրող ընթերցանության մրցույթում

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 74,42 դոլար

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ G7-ի հանդիպմանը զրուցել է Դոնալդ Թրամփի հետ

Շվեյցարիան կորոշի, թե որքանով է միանալու Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Գեղարքունիքի մարզի դպրոցականներն իրենց նախագծերն են ներկայացրել Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված շնորհանդեսին

Սևանում հանդիպում է կազմակերպվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ

Եվրամիությունը սկսել է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ