Քաղաքականություն

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սարգիս Խանդանյանը

1 րոպեի ընթերցում

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սարգիս Խանդանյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ընտրվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել են 68-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Խանդանյանի թեկնածությանը:

Ավելի վաղ Էդուարդ Աղաջանյանը հրաժարական էր ներկայացրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում