Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց, թե ինչով է պայմանավորված Հայաստանի նահանջը Հակակոռուպցիոն զեկույցի համաթվում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց, թե ինչպես է կազմակերպությունը կոռուպցիայի ընկալման ցուցիչը հաշվարկում և ինչու է Հայաստանը 2022 թվականին հետընթաց գրանցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հոկտանյանը նախ բացատրեց, թե ինչպես է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից կազմվում կոռուպցիայի ընկալման ցուցիչը։

«Կոռուպցիան ընկալման համաթիվը մեր միջազգային կազմակերպության հետազոտական արտադրանքներից մեկն է։ 1995 թվականից ցուցիչի հաշվարկը իրականացվում է, և Հայաստանը 2003 թվականից գտնվում է ցուցիչի դասակարգման աղյուսակում։ Նախ մի քանի կարևոր ճշտումներ անեմ։ Առաջինը՝ սա միայն հանրային սեկտորի կոռուպցիան է ցույց տալիս, մասնավոր սեկտորը չի ուսումնասիրում։ Երկրորդը՝ այս ցուցիչը միայն գործարարների և փորձագետների ընկալումն է ցույց տալիս, ընդ որում՝ տվյալ երկրի հետ առնչվող։

Եվ երրորդ՝«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը դա չի հաշվարկում։ Ներկա դրությամբ կան 12 հայտնի միջազգային կազմակերպությունների 13 ուսումնասիրություններ, օրինակ՝ Համաշխարհային բանկ, Համաշխարհային տնտեսական ֆորում, « Freedom House» և այլն, որոնք ուսումնասիրություններ ունեն «լավ կառավարման» ոլորտում, որի մեջ կա նաև կոռուպցիայի վերաբերյալ հարցեր։ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի Բեռլինի կենտրոնակայանը ունի հետազոտական բաժին, որը վերցնում է այդ ուսումնասիրությունները և դրանցից առանձնացնում է կոռուպցիայի վերաբերյալ հարցերը և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներով հաշվարկում է ամեն մի համաթիվը։ Կոնկրետ Հայաստանի դեպքում վեց ուսումնասիրությունների աղբյուր կա։ Դրանից հետո հանվում է միջին վիճակագրական թիվը, և ստացվում է կոռուպցիայի ընկալման ցուցիչը»,- պարզաբանեց Հոկտանյանը։

Ինչ վերաբերվում է միջազգային հակակոռուպցիոն զեկույցի համաթվում Հայաստանին նահանջին, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը նախ նշեց, որ 2012 թվականից (մինչ այդ այլ մեթոդաբանությամբ էր հաշվարկվում) մինչև 2018 թվականը այդ ցուցիչը տատանվում էր 33-37-ի միջև և մեծ առաջընթաց չէր գրանցվում։

«Դրանից հետո եղավ բավականին կտրուկ առաջընթաց երկու տարիների ընթացքում՝ 2019 թվականին միանգամից 42 բարձրացավ, 2020 թվականին ևս 7 միավորով ավելացավ։ Ի դեպ, 2012-2020 Հայաստանը աճի ցուցանիշով առաջին տեղում էր ամբողջ աշխարհում։ 2021 թվականին կանգնեց աճը, և 2022 թվականին նահանջ եղավ։ Նահանջը վիճակագրորեն զգալի չէ, նահանջն այնքան էլ մեծ չի եղել, խնդիր կամ լուրջ իրավիճակ չէ, բայց անհանգստանալու կարիք կա»,- ասաց Հոկտանյանը։

Նա նշեց, որ Հայաստանի վերաբերյալ 6 ուսումնասիրությունների աղբյուրներից, որոնցից հանվել է միջին վիճակագրական թիվը, առավել մեծ նահանջ տվել են Համաշխարհային տնտեսական ֆորումի և «V-Dem»-ի ուսումնասիրությունները։

«Համաշխարհային տնտեսական ֆորումը երկու տիպի հարցեր է ի հայտ հանել։Առաջինը՝ բիզնեսները որքան են ապօրինի վճարներ կատարում պետական տարբեր ծառայություններին՝ հարկային, մաքսային, լիցենզիաներ և այլն։ Եվ երկրորդը՝ որքանով են հանրային միջոցները ոչ օրինական ձևով ուղղվում մասնավորին։ Դա սովորաբար գնումների և այլ գործընթացների միջոցով է տեղի ունենում ։ «V-Dem»-ը իր հերթին նշել էր դատական իշխանության անկախության, իրավապահ մարմինների բարեվարքության, զսպող և հակակշռող մեխանիզմների պահպանման խնդիրները»,- եզրափակեց Հոկտանյանը։

Հայերեն

Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել Մեծ Բրիտանիային

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Կապարակնիքների հարցը այդպես էլ չլուծեցինք. ՀՀ փոխվարչապետը ԵՄ արտահանումների մասին

Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան

Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը

TRIPP զարգացման ընկերությունում ԱՄՆ-ին կպատկանի 74, Հայաստանին՝ 26 տոկոս բաժնեմաս. Կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի վավերացման նախագծին

ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո

Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը

Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա

Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից