Վարչապետն անհանգստացնող է համարում Հայաստանի նահանջը միջազգային հակակոռուպցիոն զեկույցի համաթվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից օրեր առաջ հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը որոշակի նահանջ է գրանցել։

«Սա շատ կարևոր ցուցիչ է մեզ համար և հակակոռուպցիոն մեր ռազմավարության մեջ մենք այս ցուցիչում առաջընթաց արձանագրելու շատ հստակ նպատակադրում ունենք։ Եվ մինչև 2026 թվականը որոշակի գործողությունների պլան ունենք։ Այս ցուցիչի թեկուզ ոչ շատ մեծ, թեկուզ ոչ շատ նշանակալի նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կառավարության նիստ է հրավիրել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, Բարձագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին՝ հասկանալու թե ինչն է նման հետընթացի պատճառը։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, համաձայն որի՝ Հայաստանը թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, և այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝նախորդ տարվա58-ի փոխարեն։

Հայերեն English

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան

Հունիսի 23-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ ԵՄ անդամակցության հեռանկարը երկրին ուժ է տալիս կարևոր փոփոխություններ կատարելու համար․ Moldpres

Բուլղարիայի Վիտոշա բնական պարկի նոր կառավարման պլանի աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականին․ BTA

Տարբեր երկրներից գիտնականներ Հայաստանում քննարկում են ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտի նվաճումներն ու դրանց կիրառությունները

ԱՄՆ-ն դեմ է Թեհրանի ապասառեցված ակտիվների օգտագործմանը իրանամետ ուժերին աջակցելու համար

ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Մոտ 20 հազար ֆերմեր այս տարի ավելի շատ եկամուտ կստանա. Կառավարության աջակցությունը՝ ֆերմերներին

Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով

Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի լա» խաղատան լիցենզիան