Հասարակական

ԱԺ-ն համաձայնություն տվեց Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն համաձայնություն տվեց Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը հավանություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, կողմ է քվեարկել 67 պատգամավոր:

Ըստ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության՝ Չարչյանը, ընդգրկված լինելով Արթուր Ռոբերտի Սարգսյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության կեղծ եզրակացություն:

Խորհրդարանը փետրվարի 8-ին համաձայնություն էր տվել նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում