ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Թուրքիա ժամանած փրկարարների ջոկատը սկսել է իր աշխատանքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին փետրվարի 8-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
«Հայաստանից ժամանած փրկարարական ջոկատը սկսել է իր աշխատանքը Ադըյամանում»,- գրել է Փայլանը։