Ճգնաժամ անվանելը չափազանց ուռճացված կլինի․ Միրզոյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ ունի լայն երկկողմ և բազմակողմ օրակարգ՝ չնայած որոշ հարցերում կան անհամաձայնություններ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միրզոյանը այս մասին ասաց Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կա ճգնաժամ։

«Դաշնակցային հարաբերություններ են մեր երկրների միջև։ Կա շատ լայն երկկողմ և բազմակողմ օրակարգ։ Կան բազմաթիվ համաձայնություններ, կան որոշակի հարցերում անհամաձայնություններ, ընդ որում հրապարակային, այդ թվում՝ կապված ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ։ Դրանք ճգնաժամ անվանելը, երևի, չափազանց ուռճացված կլինի։ Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ, քննարկում ենք բոլոր՝ շատ բազմաճյուղ օրակարգի հարցերը, բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաձայնություն կա և բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաձայնություն չկա»,- նշեց Միրզոյանը։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան

Հունիսի 23-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ ԵՄ անդամակցության հեռանկարը երկրին ուժ է տալիս կարևոր փոփոխություններ կատարելու համար․ Moldpres

Բուլղարիայի Վիտոշա բնական պարկի նոր կառավարման պլանի աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականին․ BTA

Տարբեր երկրներից գիտնականներ Հայաստանում քննարկում են ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտի նվաճումներն ու դրանց կիրառությունները

ԱՄՆ-ն դեմ է Թեհրանի ապասառեցված ակտիվների օգտագործմանը իրանամետ ուժերին աջակցելու համար

ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Մոտ 20 հազար ֆերմեր այս տարի ավելի շատ եկամուտ կստանա. Կառավարության աջակցությունը՝ ֆերմերներին

Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով