Հասարակական

Հոլիվուդյան դերասան Ջոն Մանգանիելոն պատմում է իր հայկական արմատների և ցեղասպանությունից փրկված մեծ տատի մասին

2 րոպեի ընթերցում

Հոլիվուդյան դերասան Ջոն Մանգանիելոն պատմում է իր հայկական արմատների և ցեղասպանությունից փրկված մեծ տատի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հանրահայտ դերասան Ջո Մանգանիելոն PBS-ին տված հարցազրույցում պատմել է իր մեծ տատիկի պատմությունը, որը փրկվել էր Հայոց ցեղասպանությունից, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«1915 թ.-ին` Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ, թուրքերը մտել են նրա տուն և փորձել իրականացնել իրենց սկսած ցեղասպանությունը: Կրակել-սպանել են նրա ամուսնուն, կրակել են նրա (խմբ.՝ դերասանի տատիկի մոր) վրա, նա պառկել է գետնին, ձևացրել, թե մահացած է: 7 այլ կրակոցներ են հնչել, որոնք (խմբ.՝ սպանել են) նրա յոթ երեխաներին», - պատմում է Ջո Մանգանիելոն:

47-ամյա դերասանը պատմում է, որ մահացած ձևանալով՝ իր մեծ տատիկն անշարժ պառկել է այնքան, մինչև թուրքերը դուրս են եկել տնից՝ օրորոցում թողնելով ութերորդ երեխային, որպեսզի նա սովամահ լինի: Կինը երեխային կապել է մեջքին և փախել:

«Մահվան երթերի ժամանակ պարզապես ձեռնաշղթաներ էին կապում հայերին, շղթայում նրանց միմյանց և դուրս էին բերում անապատ, իսկ քրդերին բաց էին թողնում, նրանց զինվորական վերարկուներ, ձիեր և հրացաններ էին տալիս, որպեսզի նրանք գնան և անեն՝ ինչ ցանկանում են անել իրենց մահացու թշնամիների՝ հայերի հետ», - ասում է Մանգանիելոն՝ նշելով, որ իր մեծ տատիկը փախել է դրանից:

6530adc28cfef90f4c911232912ed53f.jpg (25 KB)

Փախուստի ժամանակ Մանգանիելոյի մեծ տատը լողալով անցել է Եփրատ գետը, սակայն մյուս ափ հասնելով՝ տեսել է, որ իր մեջքին կապված կրտսեր զավակը խեղդվել է: Նա ապրել է քարանձավում՝ այլ փախստականների հետ, մինչև նրանց տարել են գերմանացի զինվորականները:

Զինվորական ճամբարում դերասանի մեծ տատիկը հղիացել է գերմանացի սպայից և աղջիկ է լույս աշխարհ է բերել, որն էլ դարձել է Ջո Մանգանիելոյի մորական տատիկը: Իսկ Մանգանիելոյի հորական կողմն իտալական արմատներ ունի:

Ջո Մանգանիելոն խաղացել է «Սարդ-մարդը», «Սուպեր Մայք», «Ինչ սպասել, երբ երեխա ես սպասում», «Սաբոտաժ» ֆիլմերում, «Իսկական արյուն» հեռուստասերիալում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում