Հասարակական

Ամենայն Հայոց կաթողիկոսը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարքին

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց կաթողիկոսը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարքին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Տ. Սահակ Բ. Մաշալյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց կաթողիկոսը համբերություն է մաղթել բոլոր նրանց, ովքեր մարդկային ու նյութական կորուստ են կրել: Կաթողիկոսը հայտնել է, որ կաղոթի բոլոր զոհվածների հոգիների համար:

Գարեգին երկրորդը հետաքրքրվել է երկրաշարժից ավերված շրջաններում բնակվող հայ համայնքի անդամների որպիսությամբ: Պոլսո պատրիարքը տեղեկություններ է տվել և շնորհակալություն հայտնել Հայրապետական հոգատարության համար:

Պատրիարքին իրենց ցավակցություններն են հայտնել նաև Գուգարաց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան եպսկ. Հակոբյանը եւ Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Հոգշ. Տ. Մեսրոպ վրդ. Պարսամյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում