Life

Hayat Project-ը հրապարակել է «Բաց արա» երգի տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

Hayat Project-ը հրապարակել է «Բաց արա» երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hayat Project խումբը, որի «Հարսանիք», «Հորքուրի գանձ», «Զիզի բիզի» և մի շարք այլ երգեր վերջին տարիներին հաճախ հնչում են Հայաստանում կազմակերպված գրեթե բոլոր խնջույքներին, երկրպագուների դատին է հանձնել «Բաց արա» հայտնի երգը՝ նոր մեկնաբանությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի տեսահոլովակը նկարահանվել է «Գործակալ 044. օպերացիա Գառնի» ֆիլմի դրվագներով, կինոնկար, որը կինոթատրոններում կլինի մարտի 2-ից:

Hayat Project-ը ձևավորվել է Գյումրիում: Խմբի անդամներն են Հովհաննես Սերոբյանը, Նարե Հովհաննիսյանն ու Գեւորգ Հակոբյանը, պրոդյուսերը Վահե Կիրակոսյանն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում