Ինովացիա

«JavaScript/ReactJS» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

1 րոպեի ընթերցում

«JavaScript/ReactJS» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) մեկնարկում է «JavaScript/ReactJS» անվճար դասընթաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացին կարող են մասնակցել երևանամերձ մարզերի 15-29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն խորացված գիտելիքներ JavaScript-ից, լավ տրամաբանություն և անգլերենի՝ առնվազն միջին մակարդակի իմացություն։

2 ամիս տևողությամբ դասընթացի արդյունքում մասնակիցները կծանոթանան ReactJS-ի հիմունքներին և կկարողանան մշակել կայքեր ու հավելվածներ

Փետրվարի 9-ին, ժամը 18:00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում և թեստավորում։

Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև փետրվարի 8-ը ներառյալ լրացնեն հետևյալ հայտաձևը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում