Ինովացիա

Տավուշի մարզի երիտասարդները հնարավորություն կունենան «Վեբ ծրագրավորման հիմունքներ» թեմայով անվճար դասընթացի անցնել

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի երիտասարդները հնարավորություն կունենան «Վեբ ծրագրավորման հիմունքներ» թեմայով անվճար դասընթացի անցնել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայ օգնության ֆոնդը (Fund For Armenian Relief) հայտարարում է «Վեբ ծրագրավորման հիմունքներ (HTML, CSS, Javascript)» թեմայով անվճար դասընթաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացին կարող են մասնակցել Տավուշի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր հետաքրքրված են Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով։

Դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև փետրվարի 12-ը ներառյալ պետք է լրացնեն հետևյալ հայտաձևը:

Մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստավորման միջոցով: Դասերի մեկնարկը կտրվի փետրվարի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում