Ինովացիա

ChatGPT չաթ-բոտը դարձել է պատմության ամենաարագ աճող հավելվածը

1 րոպեի ընթերցում

ChatGPT չաթ-բոտը դարձել է պատմության ամենաարագ աճող հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիպլոմային աշխատանքներ, նոր երգեր, կոդեր, օգտատերերի հասարակ նամակներ, ֆիլմերի սցենարներ, գաղափարներ գեներացնող ChatGPT չաթ-բոտը դարձել է պատմության ամենաարագ աճող հավելվածը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2023թ. հունվարի տվյալներով OpenAI ընկերության կողմից գործարկված GPT-3.5 նեյրոցանցի վրա հիմնված չաթ-բոտի ամսական ակտիվ լսարանը հասել է 100 միլիոնի:

Ըստ UBS վերլուծական ընկերության գնահատականի՝ վերջին 20 տարիներին սա սպառողների շրջանում ամենաարագ տարածվող հավելվածն է:

Համեմատության համար՝ 100 մլն օգտատիրոջ սահմանը TikTok-ը հատել է 9 ամսում:

Հավելվածի դեմո տարբերակը գործարկվել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին, իսկ փետրվարի 1-ին արդեն ներկայացվել է վճարովի տարբերակը, որի ամսական բաժանորդագրությունն արժե 20 ԱՄՆ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում