Life

Մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը

1 րոպեի ընթերցում

Մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 88 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «WWD» նորաձևության ամսագրին, նրա մահը հաստատել է իսպանական Puig խումբը, որը վերահսկում է Paco Rabanne նորաձևության տունը և օծանելիքի բիզնեսը։

Պակո Ռաբանը ծնվել է 1934 թվականի փետրվարի 18-ին Բասկերի երկրում և աշխարհին հայտնի է դարձել 1960-ականներին։ Նա իր առաջին հավաքածուն ներկայացրել է 1966 թվականին Փարիզում, հագուստը պատրաստվել է այլընտրանքային նյութերից ՝ պլաստիկ, թուղթ, մետաղ։ Իր հավաքածուներում նա օգտագործել է երկրաչափական պրոգրեսիաներ, փորձեր կատարել բոլոր տեսակի նյութերի համադրությամբ։ Նրա նախագծերից էին փետուրներով անձրևանոցները, կաշվից, պլաստմասսայից և մետաղից պատրաստված հագուստը և այլն։

Նորաձևության դիզայների հանդերձանքները կրել են կինոյի ամենահայտնի աստղերը, այդ թվում ՝ Օդրի Հեփբըրն և Ջեյն Ֆոնդան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում