Փաստ մեկնաբանությամբ

Լաչինի միջանցքի փակումը քաղաքական խնդիր չէ, Ադրբեջանը ռազմական խնդիր է լուծում. փորձագետ

1 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքի փակումը քաղաքական խնդիր չէ, Ադրբեջանը ռազմական խնդիր է լուծում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը, Լաչինի միջանցքը փակելով, փորձում է լուծել կոնկրետ ռազմական խնդիր:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ Նահապետյանը նման տեսակետ հայտնեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ խորհրդարանական լսումներում:

Նահապետյանը նշեց, որ Բերձորի միջանցքը փակելն Ադրբեջանի կողմից պատերազմը վարելու էլեմենտ է: Սովորաբար տարածքների շրջափակումն ունի ռազմական, ոչ թե քաղաքական նպատակ:

«Նպատակ առաջին՝ եթե Արցախում լայնածավալ ռազմական գործողություններ սկսեն, ապա Հայաստանից որևէ կերպ օգնություն չի կարող հասնել, էական չէ՝ իշխանությունը կանի, թե կամավորականները: Երկրորդ՝ Արցախի մեր հայրենակիցների ապրելու ռեսուրսը զրոյացնում են: Երրորդ՝ մարդկանց վրա էականորեն հոգեբանական ազդեցություն են գործում, որ պատերազմ կամ ռազմական գործողություն սկսելուց հետո հաղթանակը շատ արագ լինի: Բերձորի միջանցքի փակումը հումանիտար ու անվտանգային խնդիր չէ: Կոնկրետ ռազմական խնդիր է լուծում Ադրբեջանը»,-ասաց ռազմական փորձագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում